ADR դասակարգում


Վտանգավոր բեռներ են համարվում հատուկ անվտանգության միջոցների կիրառում պահանջող նյութերը. դրանք են բարձր վտանգ ունեցող, ֆիզիկաքիմիական ՀՍՏ 19433-88 հատկություններով օժտված հետևյալ նյութերը


Վտանգավոր բեռների դասակարգեր


Ամեն դասակարգի վտանգավեր բեռները` համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի, ըստ ՀՍՏ 19433-88, տարբերակվում են

 

Դաս 1․ Պայթուցիկ նյութեր

1 - պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ, որոնք նախատեսված են պիրոտեխնիկ ազդեցության ստացման համար:


• ենթակարգ 1.1 -  պայթունավտանգ պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք ունեն զանգվածային հրդեհի վտանգ, երբ պայթյունը միանգամից ոչնչացնում է ամբողջ բեռը
• ենթակարգ 1.2- պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք մասսայականորեն չեն պայթում
• ենթակարգ 1.3 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք հրդեհի վտանգ են ներկայացնում փոքր պայթունի դեպքում կամ անգամ առանց դրա:
• ենթակարգ 1.4 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք փոխադրման ժամանակ սակավ վտանգ են ներկայացնում պայթունի համար ինքնուրույն բռնկցման դեպքում և չեն վնասում սարքերն ու փաթեթները:
• ենթակարգ 1.5 - զանգվածային պայթունավտանգ նյութեր, որոնք քիչ  զգայուն են և փոխադրման ընթացքում դրանց բռնկումից քիչ հավանական է պայթյունի առաջացումը:
• ենթակարգ 1.6 - Արտադրանքներ, նյութեր, որոնք պարունակում են բացառապես ոչ պայթուցիկ նյութեր, պայթունի վտանգ գրեթե չեն ներկայացնում, զանգվածային պայթյուն չեն առաջացնում:


ԴԱՍ 2․ Գազեր

2 – սառեցմամբ հեղուկացված սեղմված գազեր և որոնք լուծված են ճնշման տակ և համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին


•  50C –ի դեպքում գոլորշիների 3 кгс/смЧЗОО кПа)-ից ավելի կամ հավասար բացարձակ ճնշում
•  50C –ից ցածր կրիտիկական ջերմաստիճան:


 Ըստ ֆիզիկական վիճակի գազերը բաժանվում են`


• Սեղմված գազեր, որոնց ջերմաստիճանը 10С- –ից ցածր է
• Հեղուկ գազեր, որոնք ունեն 10C-ին հավասար կամ բարձր ջերմաստիճան, բայց ոչ ավելի 70 C- ից
• Հեղուկ գազեր, որոնց կրիտիկական ջերմաստիճանը բարձր է կամ հավասր 70C-ի:
• ճնշման տակ լուծված
• Սառեցմամբ հեղուկացված
• Հատուկ միջոցների ազդեցության տակ ընկնող աէրոզոլներ և սեղմված գազեր


Ենթակարգեր


• ենթակարգ 2.1 - չհրկիզվող գազեր
• ենթակարգ 2.2 - չհրկիզվող թունավոր գազեր
• ենթակարգ 2.3 - դժվար հրկիզվող գազեր
• ենթակարգ 2.4 - հեշտ հրկիզվող թունավոր գազեր
• ենթակարգ 2.5 - քիմիապես անկայուն գազեր
• ենթակարգ 2.6 - քիմիապես անկայուն, թունավոր գազեր

 

ԴԱՍ 3․ Դյուրավառ հեղուկներ

3 – դյուրավառ հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև, լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ նյութեր պարունակող հեղուկներ, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալոցում բռնկման 61C և ցածր ջերմաստիճան:


• ենթակարգ 3.1 - դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C, կամ որոնք ունեն բռնկման ջերմաստիճան բացի դյուրավառությունից այլ վտանգավոր հատկությունների հետ համադրման արդյունքում,:
• ենթակարգ 3.2 - Միջին բռնկման ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ՝փակ հալամանում -18C-ից մինչև +23C է բռնկման ջերմաստիճանով
• ենթակարգ 3.3 - բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C-ից 61C է

 

ԴԱՍ 4․ Դյուրավառ նյութեր

4 - դյուրավառ նյութեր (բացի որպես պայթյունավտանգ դասակարգվածներից) որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով:


• ենթակարգ 4.1 - դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ բռնկվել և ակտիվորեն այրվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման):
• ենթակարգ 4.2 - դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել:
• ենթակարգ 4.3 - Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր:

 

ԴԱՍ 5․ Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ

5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտությամբ անջատել թթվածին, նպաստել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում, կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի:


• ենթակարգ 5.1 - Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը, և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը:
• ենթակարգ 5.2 - Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ որպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ:


ԴԱՍ 6․ Թունավոր և վարակիչ նյութեր

6 - Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում ընդունակ են հանգեցնել թունավորման հիվանդության կամ մահվան


• ենթակարգ 6.1 - Թունավոր (տոկսիկային) նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել թունավորման շնչելու ժամանակ (գոլորշի, փոշի), օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի հետ շփման արդյունքում :
• ենթակարգ 6.2 - Հիվանդությունների հանգեցնող միկրոօրգանիզմներ պարունակող նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար:


ԴԱՍ 7․Ռադիոակտիվ նյութեր

7 - Ռադիոակտիվ նյութեր ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ:


ԴԱՍ 8․ Կոռոզիոն նյութեր


8 - կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում կարող են հանգեցնել հրդեհների:


• ենթակարգ 8.1 - թթուներ
• ենթակարգ 8.2 - ալկալիներ
• ենթակարգ 8.3 - տարբեր այրող և կոռոզիոն նյութեր


ԴԱՍ 9․ Այլ վտանգավոր նյութեր և ապրանքներ

9 - Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի մեջ, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ:


• ենթակարգ 9.1 - Պինդ և հեղուկ վառվող նյութեր, որոնք իրենց հատկություններով չեն դասվում 3-րդ և 4-րդ դասին, բայց որոշակի պայմաններում կարող են լինել հրդեհավտանգ (վառվող հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ ամանում +61C-ից մինչև +100C է, մանրաթելեր և համանման այլ նյութեր)
• ենթակարգ 9.2 - Նյութեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են այրող և կոռոզիոն: